14 / Հունիս / 2021 : 12-20

Ռոբերտ Քոչարյանը լուսանկար է հրապարկել

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը Թելագրամի իր ալիքում լուսանկար է հրապարակել իր ընկերոջ՝ Ջեյմս Թուֆենկյանի հետ ունեցած ընթրիքից։

«Տավուշում մեր քաղաքացիների հետ հանդիպումից հետո՝ օրվա ավարտին ինձ հնարավորություն ընձեռվեց ընթրել իմ վաղեմի լավ ընկերոջ՝ խոշոր ձեռնարկատեր ու բարերար Ջեյմս Թուֆենկյանի հետ։

Ես շնորհակալ եմ Carahunge Dilijan-ին ջերմ ընդունելության համար։ Ի դեպ, այս բացառապես հայկական մթնոլորտը ստեղծել են Սփյուռքի մեր եղբայրները։ Շնորհիվ բոլոր կարող ուժերի հնարավոր կլինի կառուցել ուժեղ Հայաստան, որի մասին մենք բոլորս երազում ենք»,-գրել է ՀՀ երկրորդ նախագահը։
Դիտվել է 25765անգամ
Վերջին լուրեր