Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
23 / Ապրիլ / 2020 : 17-18

 

Եթե այսպես շարունակվի, կշարունակենք տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել. Ավինյան

 

Հարեւան Իրանում կորոնավիրուսով վարակվածների ամեն օրվա դեպքերի թիվն ավելի քիչ է, քան նախորդ օրը. նույնը վերաբերում է մահերին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 23-ին, Կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Իրանում էլ սահմանափակումների թուլացումներ են տեղի ունենում: Ընդհանրապես, Եվրոպայում էլ գնում են սահմանափակումների թուլացման, բայց վստահ չեն, որ դա չի բերելու նոր բռնկումների: Խոսվում է երկրորդ ալիքի մասին»,-ասաց նա:

Փոխվարչապետ, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանն էլ ասաց, որ վիրուսի տարածման տեմպերը վերահսկելի են եւ եթե այսպես շարունակվի, իրենք կշարունակեն տարբեր գործունեության տեսակների նկատմամբ սահմանափակումները հանել:

Դիտվել է 36896անգամ
Վերջին լուրեր