15 / Հունիս / 2021 : 14-53

Տղա եք պարզեք, ու՞մ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում․ Փաստաբան

Երեկվա հրապարակումիցս հետո Sargis Karolina ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ առնչություն չունի թշնամի երկրի սիմվոլիկայով արտադրանքի Հայաստան ներմուծման հետ և կոչ է արել բոլոր պետական մարմիններին հետաքննել այս դեպքը։

Պարզվում է, որ ներմուծող ընկերությունը թշնամի երկրի սիմվոլիկայով գարեջուրը ներմուծել է զարտուղի ճանապարհով` շրջանցելով Էքսկլյուզիվ ներմուծման պայմանագիրը։

Հիմա եկեք ինձ համոզեք, որ ներմուծումն իրականացվել է անփութության հետևանքով, այլ ոչ թե թրքասիրության...

Հաշվի առնելով մեր իշխանության` թուրքերի հետ առևտուր անելու մոլուցքը, կարծում եմ երկրորդ պատճառն ավելի իրական է...

Տղա եք պարզեք, ու՞մ թողտվությամբ է թշնամի երկրի սիմվոլիկայով ապրանքն հայտնվել երևանյան վաճառասեղաններում։

Փաստաբան Միհրան Պողոսյան

Դիտվել է 16365անգամ
Վերջին լուրեր