Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հունիս / 2021 : 18-18

Թուրքիան նախատեսում է մոտ ժամանակներս Շուշիում հյուպատոսություն բացել

Թուրքիան, Ադրբեջանը և Ռուսաստանը վճռական են Ղարաբաղը ծաղկող տարածաշրջանի վերածելու։ Այս մասին Արցախի օկուպացված տարածքներ այցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը` խոսելով վեցակողմյան պլատֆորմի՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի և Իրանի մասին:

«Այս պլատֆորմի հիման վրա մենք ցանկանում ենք տարածաշրջանը բարեկեցիկ դարձնել: Ես ու Ալիևը և Պուտինը դրա համար համապատասխան վճռականություն ունենք», - ասաց նա:

Թուրքիայի ղեկավարը նաեւ հավաստիացրել է, որ Անկարան կանի հնարավորը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու համար:

«Ես կոչ եմ անում Երևանին օգտվել տարածաշրջանում համագործակցության հնարավորություններից` վեցակողմ պլատֆորմի շրջանակներում », - ասաց նա:

Նա նշել է,որ Թուրքիան նախատեսում է մոտ ժամանակներս Շուշիում հյուպատոսություն բացել։
Դիտվել է 9838անգամ
Վերջին լուրեր