15 / Հունիս / 2021 : 18-39

Ինչո՞ւ է Հայաստանում վաճառվող գարեջրի շշերին հայտնվել ադրբեջանական դրոշը․ ՍԱՏՄ-ն պարզաբանում է

Սոցիալական ցանցերում և ԶԼՄ-ներում երեկոյան հայտնվել են «Հեյնիկեն» ապրանքանիշի գարեջրի նկարներ, որտեղ գարեջրի վրա ադրբեջանական դրոշն է:Թեմայի հետ կապված պարզաբանում է տարածել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը:

««Հեյնիկեն» ընկերությունը հանդիսանում է ֆուտբոլի Եվրո 2020 առաջնության պաշտոնական գործընկերը, ինչի կապակցությամբ այդ ապրանքանիշի գարեջրի շշերին տպվել են բոլոր այն երկրների դրոշները, որտեղ անցկացվելու են Եվրո 2020-ի խաղերը:

ՍԱՏՄ ուսումնասիրությամբ պարզվել է, որ «Հեյնիկեն» ապրանքանիշի այդ խմբաքանակն արտադրվել է Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստան է ներկրվել Մաքսային Միության կանոնակարգերով և մեր երկրի օրենսդրությամբ սահմանված պահանջներին լիակատար համապատասխանությամբ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Դիտվել է 10257անգամ
Վերջին լուրեր