Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2021 : 11-59

Փաշինյանը հայտարարում է, թե hոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է. իսկ գիտե՞ք, որ Նաիրին Թուրքիայից Հայաստան է եկել հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ

Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե 1999թ․ հոկտեմբերի 27-ի գործը վերաբացված է, և դա արվել է Յուրի Բախշյանի այրի Անահիտ Բախշյանի պահանջով։

Իսկ դուք գիտե՞ք, որ 1999թ․ հունվարից տևական ժամանակ Նաիրի Հունանյանը ապրել ու գործել է Թուրքիայում, հանդիպել այդ երկրի իշխանության բարձրագույն մարմինների ներկայացուցիչների հետ և միայն ամռան վերջին է վերադարձել Հայաստան։
Նաիրի Հունանյանը Թուրքիայից Հայաստան է եկել 1999թ․ հոկտեմբերի 27-ից մի քանի ամիս առաջ։ Ձեզ այդ մասին որևէ մեկն ասե՞լ է։ Նիկոլ

Փաշինյանը երբևէ այդ մասին ասե՞լ է։

Հարգարժան տիկին Անահիտ Բախշյանը գիտի այդ մասին, կարող է հաստատել։

Նաիրի Հոխիկյան
Դիտվել է 42166անգամ
Վերջին լուրեր