Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
16 / Հունիս / 2021 : 14-14

Ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար 1000 դոլարի համարժեք՝ 500 հազար դրամ պարգեւ. Փաշինյանը խոստացավ

Դուք լսե՞լ եք, որ իշխանությունից որեւէ մեկն ընտրակաշառք է բաժանում, անկեղծ ասեք, խնդրում եմ: Այս մասին, այսօր՝ հունիսի 16-ին, Ջերմուկ քաղաքում քարոզարշավի ժամանակ դիմելով հավաքված բնակիչներին, ասաց վարչապետի պաշտոնակատար ՔՊ-ի վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, սա աբսուրդներից մեկն է, որ ընտրակաշառք բաժանելու մասին խոսակցությունները վերաբերում են ընդդիմությանը. «Բայց կա նաեւ լավ նորություն. Այս պահի դրությամբ արդեն 5 հոգի կալանավորված են ընտրակաշառքների հարցով: Այսինքն գտնվում են ՔԿՀ-ներում եւ առաջիկա 2 ամսում կգտնվեն այնտեղ: Թե հետո ինչքան կդատվեն, էդ դատարանը գիտի: Մենք ընտրակաշառքների համար պատժաչափերն էականորեն ավելացրել ենք: 10 հոգի մեղադրյալ նկատմամբ այլ խափանման միջոց են ընտրել եւ եւս 40 հոգի գտնվում են կասկածյալի կարգավիճակում: Այսինքն այս պահի դրությամբ ընտրակաշառքների գործով անցնող 55 հոգի ունենք, եւ իրավապահները առաջիկա օրերին մեզ բավականին առաջ բերքահավաք են խոստանում:



Բայց ես ուզում եմ այդ բերքահավաքը ավելի առաջ դարձնել եւ ուզում եմ այսպիսի հայտարարություն անել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 դոլարի համարժեք, 500 հազար դրամ պարգեւ: Այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնակարահանեն եւ երկրորդ, պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատակիցների կողմից՝ ՏԻՄ-եր եւ այլն, կնկարահանեն, կփաստագրեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը: Մենք այդ դեպքերում 500 հազար դրամ պարգեւ կտանք յուրաքանչյուր նման տեսագրության համար»:

Հավաքվածներից մեկը հարց տվեց, թե արդյոք դա վերաբերում է նաեւ արդեն այս պահին ներկայացրած տեսագրություններին, ինչին Փաշինյանը պատասխանեց. «Շատ ճիշտ եք ասում, այդպես անարդար է»:
Դիտվել է 12413անգամ
Վերջին լուրեր