«...Այլևս գաղտնիք չէ` հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել հայերին որպես ցեղ...»

Վավերագրություն
ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀՅՈՒՊԱՏՈՍԱՐԱՆ
ԽԱՐԲԵՐԴ
24-Ը ՀՈՒԼԻՍԻ 1915Թ.
ՄԵԾԱՐԳՈ ՀԵՆՐԻ ՄՈՐԳԵՆԹԱՈՒԻՆ
ԱՄԵՐԻԿՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ
ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԻ
Սիր,
Պատիվ ունեմ իմ հունիսի 30-ի և հուլիսի 11-ի հաղորդագրերին (թղթապանակ Թիվ 840.1), որոնք վերաբերում են այս տարածաշրջանից հայերի արտաքսմանը, ավելի ճիշտ համընդհանուր սպանդին, հետևյալ լրացումները կատարել...
...Այլևս գաղտնիք չէ` հատուկ ծրագրով նախատեսված է բնաջինջ անել հայերին որպես ցեղ, ուղղակի նման նպատակը այնպիսի սառնասրտությամբ ու բարբարոսությամբ, ավելին` արդյունավետությամբ էր իրագործվում, որ սկզբում գլխի էլ չէինք ընկնում, թե ինչ է կատարվում...
...Լիովին հաստատվել է, որ մինչև այժմ այստեղից բռնագաղթածները քաղաքից դուրս գալուց ընդամենը մեկ-երկու օր անց մորթվել են, որևէ այլ ձևով սպանվել, ընդ որում դա արել են ոչ միայն ճանապարհին նրանց սպասող քուրդ հրոսակախմբերը, այլ հիմնականում աքսորականներին ուղեկցող զինվոր-ոստիկաններն ու չեթեները (կալանավորները), որոնց բանտերից ազատ են արձակել տարագրվող հայերին կոտորելու համար...
...Ես չեմ կարծում, որ համաշխարհային պատմության մեջ երբևէ իրագործվել է ավելի համընդհանուր ու արմատական նախճիր, քան այն, ինչ այժմ տեղի է ունենում մեր տարածաշրջանում և ոչ էլ հավատում եմ, որ մարդկային ուղեղն ի զորու է հղանալ ավելի ահավոր ու սատանայական ծրագիր...
...Տեղի ունեցածը այդպես կկոչվեր նույնիսկ այն դեպքում, եթե թողնեին, որ բոլորն էլ ճանապարհին մեռնեն: Բայց քանի որ մեծ մասն ուղղակի է նախճիրի ենթարկվել, ոչ մի կասկած չի կարող լինել, որ կառավարության հրամանն է կատարվել...
ԼԵՍԼԻ Ա. ԴԵՎԻՍ
ՀՅՈՒՊԱՏՈՍ
Աղբյուր՝ Ցեղասպանության թանգարան

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։