16 / Հունիս / 2021 : 17-52

էս Տղեն, գնդացիրը ձեռից չէր գցում

Մխիթար Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Չդիմացա. «դասական»-ի ասած՝ «կռիշես թռնում ա», 24 ժամ ա էս տղին քլնգում են... նրան՝ ում չեմ ճանաչում, բան չեմ կարա ասեմ, Աստված իրանց հետ... Իսկ ոմանց ասեմ...
էս Տղեն, որ գնդացիրը ձեռից չէր գցում, որ իրա սպանած թուրքի քանակից արդեն աչքերը փակում էր, որ չխելագարվի (մարդ ենք...), որ մարտի դաշտում հարազատ եղբայր ու էլ չասեմ ինչքան ընկեր էր կորցնում..., ձեզանից ոմանք ՄՈԲ-ի շարքերում հոսպիտալի դռներն էին ճանկռում...(քիչ էր մնում հղիի թուղթ հանեք տնաշեններ), մեկը պոստում ոչ կռիիվ ոչ թուրք չտեսած ծնկները էնքան իրար էր խբել դեռ նորմալ չի քայլում..., մի քանիսդ էլ կամուֆլյաժով սելֆի էիք անում, թե բա՝ «գնացինք...»։ Մարդի տղեն «վախտին ստորագրեց...» ։

Հիմի, ծառայած տղերք եք, լավ պատկերացնում եք գնդացրորդի վրա հրետանին ինչ ա անում, էդքանից հետո մի քիչ ձեզ հաշիվ տվեք՝ էս Տղեն ուղեղի քանի՞ ցնցում ա տարել, ու էս պահվածքը իրա դեպքում նորմալ ա՞ թե ոչ...։ Ու ո՞ւմ դեպքում հեեչ նորմալ չիի... ։ Թե բա՝ «մարդ ա վատացեել», թե բա՝ «տապասիաա»։ Ձեզ հաշիվ տվեք տղերք...»։
Դիտվել է 57289անգամ
Վերջին լուրեր