23 / Ապրիլ / 2020 : 19-00

«... Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին»:

Գեղանկար՝ Բյուզանդ Կոջամանյան «Մայրը»

(Եղեռնը վերապրած արվեստագետի մանկության հուշերի խնկարկում. 1909ին Թուրքիա ծնված հայ նկարիչը կորցրել է ծնողներին Հայոց Ցեղասպանութեան ժամանակ)։

 

ՁՅՈՒՆ Է ԻՋՆՈՒՄ ԿՈՒՏԱԿՎՈՒՄ

Ձյուն է իջնում, կուտակվում
Մորս վրա վերևից,
Ասես փետուր է թափվում
Հրեշտակի թևերից:
Գերեզմանի այս հեռվում
Մեղմ դիզվում է թախծալից,
Մորս վրա մարմարվում,
Շիրմաքար է թվում ինձ:
Այնպես մեղմիկ է դնում
Աստված փաթիլ փաթիլին,
Որ չցավի ողջ կյանքում
Մորս ցաված սիրտը հին:
Փաթիլվում է մեղմաձյուն,
Մարմարվում է մեղմաբար,
Աստված ինքն է ստեղծում
Մորս վրա շիրմաքար:

Հովհաննես Շիրազ

Author's cover photo
Ամսաթիվ 23 / Ապրիլ / 2020 : 19-00
Հրապարակման հեղինակ՝ Maria Markosian

Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։

Դիտվել է 28493անգամ
Վերջին լուրեր