Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜...
Հայոց ցեղասպանության ականատես և վերապրած Երվանդ Օտյանի հուշագրություններ
«Իր սկզբնավորության մեջ, չէի ըմբռնած աղետին մեծությունը, ու երբ 1915 թվի սեպտեմբերի 13-ին տարագրվեցա ու ականատես եղա հարյուրավոր մեռնողներու, նոր զգացի, որ ամեն մեկ անհետացող հայու փոխարեն իմ ալ հոգիես մաս մըն է որ կը պակսի»։
«Մանուկներու վաճառումը տեղահանության ահռելի եղեռնին ամենեն զարզանդեցնող դրվագներեն մեկն է: Երբեք կարելի չէ մարդկության ավելի մեծ նվաստացում մը երևակայել»:
«Ողջույն քեզ, հայ ժողովուրդ, մեղա՜, ողջույն ձեզ հայության մնացորդներ, հեռվեն, շատ հեռվեն կուգամ... Կուգամ եղեռնի այն դժոխային վայրերեն, ուր Զոհրապներ, Ակնունիներ, Խաժակներ, Զարդարյաններ, Սիամանթոներ, Վարուժաններ, Սևակներ, Տաղավարյաններ, վերջապես ամբողջ ազգի մը ըղեղը ջարդու փշուր եղավ Ճենկիլխաներու և Լենկ Թեմուրներու արժանավոր հաջորդներուն ձեռքով...»:
Լրագրող, հոդվածագիր։ Սովորել է ԵՊՀ եւ Հյուսիսային Համալսարանի լրագրության բաժնում։ Աշխատակցել է Հանրային Ռադիոյի Մանկապատանեկան եւ Մշակութային հաղորդումների խմբագրություններում, «Առավոտ» օրաթերթում, «Երկիր Մեդիա» հ/ը լրատվական բաժնում։ 2010թ.-ին սովորել է Աթենքի Ազգային եւ «Կապոդիստրիակոն» Համալսարանի ժամանակակից հունարեն լեզվի բաժնում (օտարների համար), թղթակցում է «Ազատ Օր» օրաթերթին (Հունաստան)՝ հեղինակային հոդվածներ, հարցազրույցներ, մշակութային, տեղեկատվական լուրեր։ «Համազգային» Հայ Կրթական եւ Մշակութային Միության երկար տարիների վարչական անդամ է։