17 / Հունիս / 2021 : 19-28

Թուրքական ոստիկանության 15 սպա է ինքնասպան եղել

Վերջին 25 օրվա ընթացքում ընդհանուր առմամբ 15 ոստիկան է ինքնասպան եղել, հայտարարել է Թուրքիայի ոստիկանների արհմիության նախագահ Ֆարուք Սեզերը:

Տարեսկզբից Թուրքիայի ոստիկանությունում տեղի է ունեցել 40 ինքնասպանություն, Halk TV-ին հայտնել է Սեզերը. եւ այդ թիվն արդեն մոտենում է 2013 թվականին երկրում գրանցված 57 ոստիկանական ինքնասպանությունների թվին, ինչը ամենաբարձր ցուցանիշն է այսօրվա դրությամբ:


Երկար եւ անկանխատեսելի աշխատանքային գրաֆիկներն ու վատ կառավարումն են պատճառը, որ սպաներն ինքնասպանություն են գործում, ասել է Սեզերը: Նա նշել է, որ թուրքական ոստիկանության աշխատակիցներն ամսական աշխատում են առնվազն 240 ժամ, ոմանք` նույնիսկ մինչեւ 400 ժամ:

«Ոստիկանությունը երբեք պատշաճ կերպով չի կառավարվել,- ասել է Սեզերը:- Ոչ միայն հիմա»:
Դիտվել է 12141անգամ
Վերջին լուրեր