Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հունիս / 2021 : 17-37

Դատարանը քննում է Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքը, դատարանի բակում ակցիա է (ուղիղ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում այս պահին ընթանում է «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանի ձերբակալման դեմ բողոքի քննությունը:

Դատարանի բակում ի աջակցություն Չարչյանի ակցիա է ընթանում, ասյտեղ են հավաքվել բժիշկներ, քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Նշենք, որ «Իզմիրլյան բժշկական կենտրոն»-ի ղեկավար Արմեն Չարչյանը, ով նաև պատգամավորության թեկնածու է, մեղադրվում է տվյալ կենտրոնի աշխատակիցներին ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելուն առերևույթ հարկադրելու մեջ ինչի առթիվ ՀՀ ՀՔԾ-ում քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցանք կատարելու կասկածանքով նա ձերբակալվել է:

Ըստ Դատախազության տարածած հաղորդագրության՝ քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հաստատվել է ձայնագրության մեջ առկա դեպքի փաստն ու բովանդակությունը։ Արմեն Չարչյանն ընդունել է ձերբակալման օրը առավոտյան գործընկերների հետ ունեցած զրույցի փաստը։
Դիտվել է 17246անգամ
Վերջին լուրեր