20 / Հունիս / 2021 : 11-45

Նիկոլ Փաշինյանն ընտրության էր եկել ընտանիքի հետ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ մասնակցեց արտահերթ ընտրությունների քվեարկությանը:

Նա քվեարկության էր եկել ամբողջ ընտանիքով: Տեսնելով, որ ընտրական կենտրոնում հերթ է, նրանք հերթ կանգնեցին եւ սպասեցին մինչեւ իրենց հերթը հասնի:

Նիկոլ Փաշինյանը որեւէ հարցի չպատասխանեց, միայն ողջունեց հավաքված մարդկանց: Ներկաներից ոմանք սկսեցին վանկարկել՝ «Նիկոլ վարչապետ»:
Դիտվել է 10166անգամ
Վերջին լուրեր