20 / Հունիս / 2021 : 11-54

Բարի լույս Մեն․ Կարին Տոնոյանի նոր գրառումը

Բարի լույս, Մեն, իմ միակ դատավոր, ներիր, որ այս անգամ պատգամդ լիովին չեմ կարող կատարել՝ Հայաստանն այս անգամ գնում է կեղծիքի ընտրության, գնում է դավաճանության բոլոր հետքերը հնարավորինս խորը թաղելու ընտրության, գնում է արհեստական սարքած 2 բևեռի մեջ ընտրության... և ես այս անգամ դեռ ոչինչ չեմ կարող փոխել, ներիր:
Իսկ Հայաստանին ազնվություն է պետք, Հայաստանին խիղճ ու արդարադատություն է պետք,ու քանի դեռ հայ մարդը ընտրության չի գնում հիացած իր ընտրյալով ու համոզված, որ նա է Հայաստանի լավագույն ընտրությունը, քանի դեռ հայը գնում է ընտրելու իրեն թողած ու պարտադրած «գոնեի», ծայրահեղ ու ի հեճուկս սկզբունքով, գնում է ընտրելու հոգում խեղդած «կասկածը», Հայաստանը չի կարող լավ ապագա ունենալ, Հայաստանում չի լինի սեր ու երջանկություն, Հայաստանում չի լինի դրական էներգիա ու ԱՍՏԾՈ օրհնություն...

Ներիր, Մենս, որդիս, զավակս, և ժամանակ տուր ինձ... այդ օրը գալու է, գալու է առանց ներկա ու նախկինների, գալու է այս «սարքած պատերազմում» քո և մեր բոլոր որդիների տված գիտակցված զոհաբերության արդար դատի պահանջով....
Գալու է.. տիեզերական արդարության օրենքով...Եվ Սարդուր արքաս տեսնելու է այդ օրը:

5165 շարժման առաջնորդ Կարին Տոնոյան

Դիտվել է 134984անգամ
Վերջին լուրեր