Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2021 : 14-55

Սոֆյա Հովսեփյանը՝ Չոբանյանի կնոջը. Ամուսնանալով չարությունդ անցե՞լ է, նախարարի տիկի՛ն

ԱԺ պատգամավոր Սոֆա Հովսեփյանը, որ նախկին իմքայլական է, ֆեյսբուքյան գրառմամբ ուշադրություն է հրավիրում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հայկ Չոբանյանի կնոջ՝ Արմինե Թումանյանի մեկնաբանության վրա.

«ԲՏԱ նախարարի կինը գրառում է արել, որտեղ օգտատերերից մեկը խոսում է Վանեցյանի պատճառով լիքը 18 տարեկան երեխաների զոհվելու մասին։

Բոլորդ գիտեք իմ վերաբերմունքը Վանեցյանին և երբեք չեմ թաքցրել այն, բայց մարդկանց անտեղի մեղադրելը չեմ ընդունում, մասնավորապես, նման ծանր հանցանքի մեջ ու խնդրել եմ ծանոթացնել ինձ այն ողջ մնացած 18 տարեկան տղաներից մեկի հետ, ով կփաստի, որ իրենց ընկերները զոհվել են Վանեցյանի պատճառով, ինձ համար կարևոր է այո՛, հասկանալ ամեն մեկի մեղավորությունը կամ անմեղությունն ու անտեղի մեղադրանքները։

Այդ քննարկմանը միանում է ԲՏԱ նախարարի կինը և ոչ ավել ոչ պակաս հայտնում իր ուրախությունը և շնորհավորում բոլորին, որ իմ նման երեսփոխան չեն ունենա ԱԺ-ում, իսկ ինձ խորհուրդ է տալիս, որպեսզի չարությանս % նվազի ամուսնանամ։


Մի անմեղսունակ էլ էր նման բան ասել ու ոչ թե ես, այլ հասարակությունը ոտքերը սրբեց իր վրա, դու դա լավ իմանալով ո՞նց կարող ես նման բան գրել։ Արդյո՞ք ամուսնանալով ու երեխաներ էլ ունենալով չարությունդ անցել է նախարարի տիկի՛ն և արդյոք այնքան չար եմ, որ ինքնամոռաց քո ամուսնու ղեկավարած մարզում հազարավոր գործեր էի անում, որ ձեզ անապահով չզգաք, որ չնեղվեք սահմանամերձում հարցերի չլուծումից։

Արդյո՞ք այնքան չար եմ, որ ամուսնուդ օրական մի բանում անտեղի մեղադրում էին թիմակիցներն ու ես էի պաշտպանում, թե հերի՛ք է մարդու հետևից ընկնեք, արդյո՞ք այնքան չար եմ, որ ու կարող եմ անթիվ շարունակել ...

Քեզանից անգամ ներողություն խնդրել չեմ պահանջում, այլ կսպասեմ, թե ոնց եք վայելելու այդքան սերնդի արյունը խմելուց հետո, հազարավոր չամուսնացող աղջիկների «չարությանը» և ինչպե՞ս եք պատասխան տալու ձեր այս չարության համար»։
Դիտվել է 79604անգամ
Վերջին լուրեր