Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
21 / Հունիս / 2021 : 16-12

Աշխատել է պետք միջին վիճակագրական հայ կոչեցյալին իրական հայ դարձնելու վրա, ում վրա 30 տարի շարունակ աշխատում են մեր թշնամիները. Արամ Բաղյան

Արամ Բաղյանը իր ֆեյսբուքյան թջում գրում է

«Միջին վիճակագրան հայ կոչեցյալը սովոր է ծառի շվաքին պառկել և նոր ծլող ծառերը տրորել՝ մտածելով, որ իր պառկելու տեղը փոքրանալու է, և երբեք ջանք չի թափել պաշտպանելու այդ ծառը, որի տակ պառկած է և որը եկել ու կտրել են. հեն ա՝ իրա համար պառկած է էլի։ Կարծես՝ միշտ է այդպես եղել, միշտ ունեցել ենք անհատներ՝ մեծեր, հաստաբուն ծառեր, ում շվաքի տակ կյանքը վայելել են փուչ մեծամասնություն կազմող առանձնյակները։ Իսկ հիմա, հիմա չկան հաստաբուն ծառերը, որովհետև դեռ ծիլ չտված դրա պոտենցիալն ունեցողներին տրորեցին, արմատները կրծեցին ու կերան զանազան գիտունիկ ու անգետիկ դրսի ու ներսի առնետները, շնագայլերն ու բորենիները, իսկ մեծամասնությունը իրա համար պառկած էր և է։
Աշխատել է պետք միջին վիճակագրական հայ կոչեցյալին իրական հայ դարձնելու վրա, ում վրա 30 տարի շարունակ աշխատում են մեր թշնամիները։ Նրան մոլախոտից ազնիվ ծառ է պետք դարձնել, որ ազգը միայն հաստաբուն մեծերի վրա հենվելու հեռանկարից բացի ունենա ամուր անկոտրում հենարան։
Սկզբունքային դասալիքների հասարակությունից պետք է անցում կատարել մարտիկ հասարակության կերտմանը և այս ամենում ներկա պետության՝ անողնաշար և թշնամու դուդուկի տակ պարող ներկայացուցիչների վրա հույս դնելը միամտություն է. սա ազգի իրական շահը հետապնդող անհատների և խմբերի գործը պետք է լինի»։
Դիտվել է 18330անգամ
Վերջին լուրեր