Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հունիս / 2021 : 10-08

«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսության շուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում, մենք վճռականորեն կիրականացնենք Ադրբեջանի հետ մեր օրակարգի յուրաքանչյուր կետը»․ Էրդողան


Թուրքիայի և Ադրբեջանի միջև ստորագրված Շուշիի հռչակագրով երկու երկրների հարաբերություններում նոր փուլ է սկսվել, թուրքական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ այս մասին կառավարության նիստից հետո թուրք ժողովրդին հղած ուղերձում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

«Ղարաբաղին կյանք տալուց բացի մենք միջոցներ ենք ձեռնարկում նաև մեկ ազգ, երկու պետությունների ոգուն համապատասխան, որպեսզի մեր ադրբեջանցի եղբայրներն այլևս այդպիսի աղետներ չտեսնեն։ Իմ եղբայր Ալիևի հետ Շուշիի հռչակագիրը ստորագրելուց և աշխարհին հայտարարելուց հետո մենք մեր հարաբերություններում նոր փուլ ենք սկսել»,- հայտարարել է Էրդողանը։
Նրա խոսքով՝ «շատ շուտով Թուրքիան և Ադրբեջանը հռչակագրի շրջանակներում շատ համաձայնագրեր կստորագրեն՝ դրանով իսկ ավելի ամրապնդելով երկու երկրների եղբայրության իրավական հիմքը»։

«Շուշիում մեր գլխավոր հյուպատոսությանշուտափույթ բացումից մինչև մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի գործարկում, մենք վճռականորեն և արագ կիրականացնենք մեր օրակարգի յուրաքանչյուր կետը։ Բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի նիստում, որն առաջիկա ամիսներին մենք անցկացնելու ենք մեր երկրում, նախատեսում ենք այդ հարցերի հետ կապված շատ կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- հայտարարել է նա։
Դիտվել է 87152անգամ
Վերջին լուրեր