23 / Հունիս / 2021 : 16-04

Ավինյանը գերիների վերադարձի խնդրի վերաբերյալ

Ժողովրդի քվեն շահած կուսակցությունն այլընտրանք չունի` բացի օրինբուն աշխատելուց: Աս մասին հունիսի 23-ին Գյումրիում Հանրային ծառայությունների միասնական գրասենյակի բացմանը լրագրողներին ասաց ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը։ «Հայաստանի Հանրապետության համար լավ ժամանակաշրջան է բացվում՝ աշխատանքի, զարգացման, առաջընթացի և հնարավորությունների, և այս ժամանակը բոլոր պետական մարմինները պետք է օգտագործեն ի նպաստ ՀՀ զարգացման»,- նշեց Տիգրան Ավինյանը:

Անդրադառնալով գերիների վերադարձի խնդրին՝ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը նշեց.

«Գործընթացը շարունակական է, գործընթաց կա, ինչպես տեսել ենք։ Դա հեշտ պրոցեսներից չէ, բայց համոզված եմ, որ ունենք փոխհամաձայնությունների գալու ու երկկողմանի խնդիրները լուծելու հնարավորություն», - նշեց Տիգրան Ավինյանը։
Դիտվել է 14792անգամ
Վերջին լուրեր