24 / Հունիս / 2021 : 10-54

Սոս Հակոբյան. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին

«Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը պարզաբանում է տարածել համացանցում բազմաթիվ արձագանքների արժանացած ու տարածածված, կուսակցության նախագահին վերագրվող հայտարարության վերաբերյալ։

Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.

«Ֆեյսբուքյան ցունամի մի բաժակ ջրում կամ հետընտրական սրացումներ

Այսօր «Արթուր Վանեցյան» անունը կրող էջով (https://www.facebook.com/Արթուր-Վանեցյան-457017015105682/) տարածվել է հունիսի 23-ին Արթուր Վանեցյանի կողմից կոնկրետ հարցին տրված պատասխանի փոքր հատված:

1. Տվյալ էջը չի պատկանում Արթուր Վանեցյանին և չի գտնվում իր գրասենյակի վերահսկողության ներքո: Արթուր Վանեցյանը Facebook սոցիալական ցանցում ունի միայն մեկ էջ/profile (https://www.facebook.com/avav111):


2. Կատարվող նյութի տարածումը կտրված է Վանեցյանի խոսքի կոնտեքստից: Արթուր Վանեցյանը հարցին ի պատասխան ասել է, որ չի տեսել Նիկոլ Փաշինյանի ելույթում համերաշխության կոչ, այլ տեսել է միայն սպառնալիքների տարափ ձևակերպված ավելի գեղեցիկ բառերով….այնուհետև Վանեցյանը շեշտում է, որ Նիկոլ Փաշինյանի խոսքերին հավատալ չի ուզում և չի կարող….եթե Ն.Փ.-ն իրապես համերաշխություն և հանգստություն ուզենա բերի, ապա նա միայն ուրախ կլինի, սակայն քանի որ Ն.Փ. խոսքերն ու գործը տարբերվել են մշտապես, Ա.Վ.-ը դրան չի հավատում: Դրանից հետո ասվել է, որ հայելային վերաբերմունք է լինելու Ն.Փ.-ի նկատմամբ: Նշվել է նաև, որ մենք հստակ գործող ընդդիմադիր ուժ ենք, բայց դա չի նշանակում, որ երկրում փաստացի իշխանությունների հետ պետք է լինենք թշնամության մեջ: Թշնամիներ երկրի ներսում որևէ մեկը չպետք է փնտրի և ունենա: Վերջում վերահաստավել է, որ լինելու է հայելային վերաբերմունք: Այսինքն՝ դա նշանակում է, որ մեր դեմ սրով եկողը սրից էլ կընկնի: (Հղումը՝ https://www.facebook.com/watch/?v=279244143989943):

3. Ինչպես հասկանում եմ, ոմանք էքստրիմներ են փնտրում: Հիմա հարց այդ մարդկանց. հունիսի 22-ի ասուլիսում այդ էքստրիմը գտե՞լ եք: Եթե այո, ապա խնդրում եմ լինք տրամադրել, թե՞ դուք միայն ուրիշի հաշվին եք էքստրիմ սիրում»։
Դիտվել է 17578անգամ
Վերջին լուրեր