24 / Հունիս / 2021 : 11-17

Կառավարության հերթական նիստը՝ ուղիղ

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարություննայսօր՝ հունիսի 24-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 34 հարց, որից 31-ը չի զեկուցվում: Եվս երկու հարց գաղտնի է:

Նշենք, որ կառավարության նիստը երկուշաբաթյա թաթարից հետո կրկին վարում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ով արդեն վերադարձել է արձակուրդից:


Օրակարգում են, մասնավորապես, հետեւյալ հարցերը.

- «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին հավանություն տալու մասին,

- Արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վերաձևակերպման կարգը սահմանելու մասին,

- «ԻՆՏԵՐԱԿՏԻՎ ՍՄԱՐԹ ՏԵԽՆՈԼՈՋԻ ՖԵԶ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

- «ԱՐՏԵԿ ՓՈՎԵՐ ՍԻՍՏԵՄՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը «Ալյանս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառելու մասին,

- Հայաստանի Հանրապետություն թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման ժամանակավոր արգելքի մասին եւ այլ հարցեր:
Դիտվել է 7034անգամ
Վերջին լուրեր