26 / Հունիս / 2021 : 14-09

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին

Վրաստանի վարչապետը հայտարարել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջնորդի դեր ստանձնելու պատրաստակամության մասին: Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին խորհրդարանում ելույթի ժամանակ հայտարարել է, որ Վրաստանը հաջողությամբ կատարել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջնորդի դերը՝ նկատի ունենալով Ադրբեջանում պահվող 15 հայ գերիների վերադարձի հարցում Վրաստանի դերակատարության մասին: Ինչպես տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները, Իրակլի Ղարիբաշվիլին նշել է, որ Վրաստանը նախկինում երբեք նման դեր չի խաղացել:


«Դա Վրաստանի նկատմամբ երկու երկրների առաջնորդների վստահության արտահայտման ձև էր։ Իմ հերթին, ես ևս մեկ անգամ հաստատում եմ Վրաստանի լիակատար պատրաստակամությունը՝ շարունակելու միջնորդի դեր խաղալ այդ գործընթացում»,- ասել է Ղարիբաշվիլին:

Ավելի վաղ, Վրաստանի վարչապետի գրասենյակը հաղորդել էր, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին անձամբ է ներգրավված եղել հունիսի 12-ին 15 հայ գերիների վերադարձի գործընթացում, և որ նրա ջանքերի շնորհիվ հայկական կողմն էլ իր հերթին կարևոր տեղեկություններ է փոխանցել Բաքվին ականապատված տարածքների վերաբերյալ:
Դիտվել է 7814անգամ
Վերջին լուրեր