26 / Հունիս / 2021 : 15-39

Նախարար տղա ես, հելի, արի, քեզ ենք ընտրել արա΄, խի ես ոստիկանին ուղարկել». արմավիրցին՝ Պապիկյանին

Արդեն մի քանի ժամ է, ինչ Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Հովտամեջ գյուղի մոտ գյուղացիները փակել են ճանապարհը` պահանջելով լուծել իրենց ոռոգման ջրի հարցը:

Նրանք նշում են, որ մեկ շաբաթ է, ինչ ոռոգման ջուրը կտրել են, չեն կարողանում ոռոգել այգիներն ու բանջարաբոստանային մշակաբույսերը:

Նրանք պահանջում են, որ Արմավիրի մարզպետը գա ակցիայի վայր եւ պատասխանի իրենց հուզող հարցերին եւ նշում են, որ չեն հեռանա մինչեւ մարզպետը չգա:

«Թող մարզպետը գա, նախարար Սուրեն Պապիկյանը գա, խի եք ոստիկանի ուղարկել, որ ես կռիվ սարքեմ: Խի՞ ես ոստիկանին ուղարկել, նախարար տղա ես, հելի, արի, արա, քո ժողովորդն ենք, քեզ ենք ընտրել արա, խի՞ ես ոստիկանին ուղարկել, ես չեմ ուզում ոստիկանի հետ կռիվ անեմ, ես թուրքի հետ եմ կռիվ արել»,-ասում է գյուղացիներից մեկը:

Նշենք, որ ակցիայի վայրում հավաքված են Արմավիրի մարզի 13 գյուղերի բնակիչներ:

Տեսանյութը՝ ստորև։
Դիտվել է 12698անգամ
Վերջին լուրեր