26 / Հունիս / 2021 : 16-00

«Այդ պատերազմին՝ ինքնատիպ քննությանը, մեզ պատրաստել էին Թուրքիայի զինված ուժերը». Զաքիր Հասանով

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խոստովանել է, որ ադրբեջանցի սպայի և, ընդհանուր առմամբ, բանակի մարտական պատրաստության հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի ԶՈՒ-ն: Այդ մասին նա ասել է Real TV հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նա ասել է, որ շատ ադրբեջանցի սպաներ կրթություն են ստացել Թուրքիայի զինվորական դպրոցներում:

«Արդյունքներն ակնհայտ են»,- ասել է ադրբեջանցի նախարարը:

«Քաղաքացիական տեսանկյունից՝ պատերազմը Զինված ուժերի համար ինքնատիպ քննություն է: Մենք անցանք այդ փորձությունը, բայց թուրքական զինված ուժերը մեզ պատրաստեցին դրան: Խոսելով անցած տարի ռազմական համագործակցության մասին՝ պարոն նախագահն ասել է, որ միայն 2019 թվականին անցկացվել է 13 լայնամասշտաբ համատեղ զորավարժություն: Այս զորավարժություններն անցկացվել են այն պատճառով, որ Թուրքիայի զինված ուժերի սպաները մեր սպաներին օգնեն բարձրացնել իրենց մարտական պատրաստվածությունն ավելի բարձր մակարդակի»,- ասել է Հասանովը:

Դիտվել է 28968անգամ
Վերջին լուրեր