29 / Հունիս / 2021 : 09-46

Քաշաթաղի շրջանում ավտովթարից ադրբեջանցի 2 պայմանագրային է մահացել

Հունիսի 28-ին Արցախի՝ Ադրբեջանի կողմից օկուպացված Քաշաթաղի (Լաչինի) շրջանում կեսօրին վթարվել է Ադրբեջանի Զինված ուժերին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի մեքենա, որի հետևանքով մահացել է 2 պայմանագրային զինծառայող, գրում է Ռազմինֆոն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը հայտնել է, որ մահացածներն են կրտսեր սերժանտ Զեյնալլը Ջոշգուն Չինգիզ օղլուն (Zeynallı Coşqun Çingiz oğlu) և շարքային Ռահիմլի Օրխան Էլխան օղլուն (Rəhimli Orxan Elxan oğlu)։

Հիշեցնենք, որ հունիսի 16-ին դարձյալ Քաշաթաղի շրջանում «ՄԱԶ» մակնիշի բեռնատարի վթարի հետևանքով մահացել էր Ադրբեջանի Պետական սահմանապահ ծառայության (ՊՍԾ) երկու զինծառայող։

Լուսանկարում՝ Ադրբեջանի ԶՈւ «ԿամԱԶ»-ի վթարի վայրը


Կարդացեք նաև՝ Ադրբեջանցի զինվորականը խեղդվել է Ալ լճերում

Դիտվել է 7637անգամ
Վերջին լուրեր