29 / Հունիս / 2021 : 14-28

Ադրբեջանում Արցախի դեմ ագրեսիայի ևս մի մասնակից ինքնասպանություն է գործել (լուսանկար)

Շիրվան քաղաքի բնակիչ, 1988-ին ծնված Ջալիլով Էմին Էլդենիզ օղլուն կախվել է հայրական տան տանիքում: Այդ մասին Facebook-ի իր էջում հայտնել է ընդդիմադիր բլոգեր և Meydan TV-ի համահիմնադիր Հաբիբ Մյունթազիրը:

Ըստ նրա՝ հանգուցյալը, որպես կամավոր, 2020-ին մասնակցել է Ադրբեջանի ագրեսիային ընդդեմ Արցախի. հունիսի 24-ին նա պարգևատրվել էր «Զանգելանն ու Կուբաթլուն ազատագրելու համար» մեդալով:

Հիշեցնենք, որ երեկ Բերձորում ադրբեջանական մեքենայի վթարից երկու ադրբեջանցի զինծառայող էր մահացել։
Դիտվել է 66709անգամ
Վերջին լուրեր