29 / Հունիս / 2021 : 17-14

Ադրբեջանը ՀՀ տարածքում խոցված ռուսական Ми-24-ի գործով ապացույցներ է հավաքել

Ադրբեջանը հավաքել է ապացույցներ և փորձաքննություններ է անցկացրել Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում խոցված ռուսական Ми-24 ուղղաթիռի գործով, կործանման վերաբերյալ հետաքննությունը շարունակվում է: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազության մամուլի ծառայության ղեկավար Գյունայ Սալիմզադեն:

«Հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում Ռուսաստանի Դաշնությանը պատկանող МИ-24 ռազմական ուղղաթիռը խոցելու հետ կապված` գլխավոր դատախազությունը անհապաղ ստուգումից հետո քրեական գործ է հարուցել: Իրականացվել են համապատասխան փորձաքննություններ և հավաքվել են իրեղեն ապացույցներ, ինչպես նաև իրականացվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», - ասել է մամուլի ծառայության ղեկավարը:

Սալիմզադեն նաև շեշտել է, որ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը կապահովի ռուսական ուղղաթիռի կործանման դեպքի վերաբերյալ իրավական որոշման ընդունումը:

«Ներկայում հետաքննությունը շարունակվում է, և քննության արդյունքներին համապատասխան կապահովվի իրավական որոշման ընդունումը», - շեշտել է նա:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը 2020 թ. նոյեմբերի 9-ին հաղորդել է, որ ռուսական Ми-24 -ը մարտական գոտուց դուրս հատվածում` Հայաստանի օդային տարածքում խոցվել է: Անձնակազմի երկու անդամ զոհվել է, մեկը՝ միջին ծանրության վնասներով է թվակուացվել:

Ադրբեջանական կողմը խոստովանել է, որ պատահաբար է խոցել ռուսական ուղղաթիռը, ներողություն է խնդրել և պատրաստակամություն հայտնել Ռուսաստանին փոխհատուցում վճարել:
Դիտվել է 16650անգամ
Վերջին լուրեր