01 / Հուլիս / 2021 : 12-35

Ես այդ թիվը ձեզ չեմ ասի․ Գնել Սանոսյանը՝ Գեղարքունիքի մարզում գտնվող ադրբեջանցիների մասին

Ես այդ թիվը ձեզ չեմ ասի, ի՞նչ կարիք կա այդ թիվը հայտարարել: Այս մասին այսօր՝ հուլիսի 1-ին, լրագրողներ հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե քանի ադրբեջանցի է այս պահին գտնվում Գեղարքունիքի մարզում։

Նա հավելեց, որ այդ հարցով ինքը չի զբաղվում, կան համապատասխան մարմիններ, որոնք այդ ինֆորմացիան կարող են տալ:

Դիտարկմանը, որ խոսվում է 1000 ադրբեջանցիների մասին՝ Սանոսյանը նշեց. «Իսկ որտե՞ղ եք տեսել, որ այդ թիվը կարիք կա հրապարակելու: մենք ունենք մարմիններ, որոնք զբաղվում են, գիտեն որտեղ ինչ ունենք: Մամուլում ինչ ասես հրապարակվում է»:

Հարցին, թե երբ է սկսվելու ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման գործընթացը Գեղարքունիքի մարզում, Սանոսյանը պատասխանեց․ «Ընթացքի մեջ է, օրը չեմ կարող ասել»։
Դիտվել է 6710անգամ
Վերջին լուրեր