01 / Հուլիս / 2021 : 13-57

Հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Տիգրան Արզաքանցյանը գրառում է արել․

«Եկեք միշտ լինենք ուժեղ, հզոր և գիտակցենք, որ մենք հաղթանակած ազգի, հաղթանակած պետության, հաղթանակած քաղաքացին ու զինվորն ենք, քանզի մենք ենք մեր պետության ապագան կառուցողը, և մեզնից է կախված մեր երկրի վաղվա օրը:

Մեր միասնությունը, հայրենիքին անմնացորդ նվիրվելը, հայկական բանակի անընդհատ հզորացումը կստիպեն աշխարհին ճանաչել Արցախի անկախությունը։ Այս խոսքերիս ապացույցն է ժամեր առաջ Նյու Ջերսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչման փաստը:

Ես հավատում եմ այդ բաղձալի օրվան և այդ օրը գալու է»։
Դիտվել է 6279անգամ
Վերջին լուրեր