Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
02 / Հուլիս / 2021 : 14-29

Շորժայի և Վերին Շորժայի տարբերության մասին

«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը գրել է.

«Շորժայի և Վերին Շորժայի տարբերության մասին

Հիմա ակտիվ տուրիստական սեզոն է, իսկ Շորժայի ափը Սևանա լճի լավագույն ափերից մեկն է: Բայց երեկ ինձ ասեցին, որ բազմաթիվ մարդիկ խուսափում են այնտեղ հանգստանալուց քանի որ լսել են, թե «թուրքերը Շորժայի մոտ են», «Շորժան գրավել են»:

Իհարկե բացարձակ անընդունելի է Կառավարության անկարողությունը ՀՀ որևէ համայնքի անձեռնմխելիությունը ու բնակիչների անվտանգությունը ապահովելու հարցում: Իհարկե մեզ համար հավասարապես թանկ են մեր բոլոր բնակավայրերը և կառավարությունը պարտավոր է ապահովել դրանց բոլորի անվտանգությունը:

Բայց իրականությունը հետևյալն է. խնդիր կա ոչ թե Շորժայի (վերևի ձախ անկյունում), այլ Վերին Շորժայի հետ (ներքևի աջ անկյունում):

Ըստ պաշտոնական աղբյուրների Վերին Շորժայի ուղղությամբ ադրբեջանական ներխուժումը հասնում է մինչև 3 կմ-ի (կանաչ գիծ):
Վերին Շորժան պետական սահմանից ամենակարճ գծով հեռու է 6 կիլոմետր, ներխուժած ադրբեջանցիներից 3 կիլոմետր, իսկ լճից 20 կմ:

Շորժան, որը լճի ափին է Վերին Շորժայից հեռու է 66 կիլոմետր, պետական սահմանից՝ 14 կիլոմետր: Եթե ուզում եք իմանալ թե ինչքան է 14 կիլոմետրը՝ ասեմ, որ Ենոքավանը Ադրբեջանի հետ սահմանագծից հեռու է 16 կմ, Կասկադի «Լիմոնեն» Թուրքիայից հեռու է 22 կմ: 14 կիլոմետրն այն հեռավորությունն է, որի վրա մարդ սպանել հնարավոր է միայն հրթիռահրետանային միջոցներով: Եթե պիտի հրթիռ կրակեն՝ ուրեմն պատերազմ է, եթե պատերազմ է՝ էդ նույն հրթիռը Հրապարակի շատրվանին էլ է հասնում:

Էնպես որ խնդրում եմ՝ մի՛ չեղարկեք ձեր պլանները, գնացեք հանգստանալու, ցրվեք էս ծանր մթնոլորտից, հնարավորություն տվեք Շորժայի ժողովուրդը մի քիչ փող աշխատի ու, եթե արժեքավոր համարեք, տարածեք էս գրառումը՝ մինչև տեսնենք ինչ ա գալիս գլխներիս»:
Դիտվել է 9250անգամ
Վերջին լուրեր