24 / Ապրիլ / 2020 : 21-08

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի․ Զոհրաբ Մնացականյան

Մարտի 1-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 63 հազար ՀՀ քաղաքացի։ Այս մասին «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից մեկնարկած «INSTALIVE» հանդիպումների շարքի շրջանակում տեղի ունեցած զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

«Մարտի 1-ից սկսած մոտ 63 հազար, իսկ մարտի 14-ից սկսած` մոտ 23 հազար քաղաքացի է վերադարձել Հայաստան։ Աշխարհագրությունը շատ լայն է։ Գրեթե բոլոր մայրցամաքներից մենք ժամանողներ ունենք»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարությունն ապրիլի 14-ին կայացած արտահերթ նիստում ընդունեց hանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի ապրիլի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով՝ մինչև 2020 թվականի մայիսի 14-ը ժամը 17:00-ն երկարաձգելու որոշում։ Երկրում գործում է խիստ սահմանափակումների ռեժիմ:

 

Դիտվել է 6942անգամ
Վերջին լուրեր