Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
09 / Հուլիս / 2021 : 19-55

Պարույր Հայրիկյանը հրապարակել է իր դեմ մահափորձ իրականացրած Վարդան Սեդրակյանի նամակը

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր դեմ մահափորձ իրականացրած էպոսագետ Վարդան Սեդրակյանի նամակը: Հրապարակված նամակից երեւում է, որ Սեդրակյանը նամակը գրել է մայիսին՝ մինչ ազատ արձակվելը:
Նամակում մասնավորապես գրված է.

««Բարև Ձեզ, պարոն Պարույր Հայրիկյան։ Գրում է Ձեզ Վարդան Սեդրակյանը։

Հայտնում եմ Ձեզ, ամբողջապես ընդունել եմ ինձ ուղղված մեղադրանքը։ Խորապես զղջում եմ իմ կատարածի համար և հայցում եմ Ձեր ներողամտությունը։ Դուք հանդիսանում եք մեր անկախության խորհրդանիշը։ Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ քաղաքական կյանքում»:


Հայրիկյանն էլ գրառում է կատարել՝ նշելով, որ ներել է իր դեմ մահափորձ կատարած անձին: «Եւ ես ներեցի, ու նա կը լինի ազատութեան մէջ իր ընտանիքի հետ։ Իսկ մարդակերպ խոզերը, որ վայրահաչում էին, թէ մահափորձ չի եղել, թող իրենց համար արդարացումներ փնտրեն։ Ճիճուներ, դուք հազար անգամ վատն էիք եւ եք։ Թող ձեզ էլ Աստուած ների․․․ Որոշ մանրամասներ էլ կը ներկայացնեմ այսօր երեկոյեան ԱՐՄՆԻՒԶ-ով»:

Հիշեցնենք, որ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր իրականացվել 2013 թվականի փետրվարի 1-ին: Սեդրակյանը անազատության մեջ է գտնվել շուրջ 8 տարի։ 2013 թվականի սեպտեմբերին նա դատապարտվել է 14 տարի ժամկետով ազատազրկման։ Ամիսներ առաջ նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: Նշենք, որ ողջ դատաքննության ընթացքում Սեդրակյանն այդպես էլ չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը:
Դիտվել է 20354անգամ
Վերջին լուրեր