Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
24 / Ապրիլ / 2020 : 21-26

Թաիլանդի ամայացած լողափերում 20 տարվա մեջ առաջին անգամ կրիաների հազվադեպ տեսակներ են հայտնվել

Թաիլանդի՝ կորոնավիրուսի համավարակի հետևանքով ամայացած լողափերում 20 տարվա մեջ առաջին անգամ կրիաների հազվադեպ հանդիպող տեսակներ են հայտնվել, գրում է The Sun հրատարակությունը։

Կորոնավիրուսով վարակման 2765 դեպք ունեցող Թաիլանդում կարանտինային միջոցառումների հետևանքով առանց զբոսաշրջիկների մնացած լողափերն աստիճանաբար վերածվում են «վայրի բնության» անկյունների:

Բնապահպանների խոսքով՝ կրիաների հազվագյուտ տեսակները, որոնց քանակը վերջին տարիներն զգալի կրճատվել է, այս օրերին տասնամյակի ընթացքում ամենամեծ քանակությամբ բույներն են ստեղծել։

Ըստ Փհուկետի ծովային կենսաբանական կենտրոնի տնօրեն Կոնգկիատա Կիտիվատանավոնգայի՝ անցյալ տարի ձվադրման այդքան մեծ մասշտաբներ չեն եղել, քանի որ ձկնորսական սարքերի հետևանքով կրիաների ոչնչացման մեծ վտանգ կար։

Թաիլանդում են գտնվում աշխարհի ամենամեծ ծովային կրիաները, որոնք այժմ ոչնչացման սպառնալիքի տակ են: Կենդանիների ձվադրումը մութ ու հանգիստ վայրերում է կատարվում, ինչը նշանակում է, որ մարդաշատ լողափերը խանգարում են այդ գործընթացին։

Փորձագետները հավելել են նաև, որ կարանտինի պայմաններում ափամերձ ջրերում ավելացել է դելֆինների քանակը:

Դիտվել է 23344անգամ
Վերջին լուրեր