12 / Հուլիս / 2021 : 11-46

Ուղիղ մեկ տարի առաջ սկսվեցին Տավուշի բախումները, որի հետևանքով ունեցանք 4 զոհ

Հուլիսի 12-ին, ուղիղ մեկ տարի առաջ, հայ-ադրբեջանական պետական սահմանին սկսվեցին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև Տավուշի բախումները: Մարտերի ընթացքում հայկական կողմն ունեցավ 4 զոհ:
Հավերժ հիշատակ Հայրենիքի մեր պաշտպաններին, հավերժ փառք մեր հերոսներին:

Մայոր Գարուշ Համբարձումյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:
Կապիտան Սոս Էլբակյանը պարգևատրվել է «Արիության համար» մեդալով

Կրտսեր սերժանտ Գրիշա Մաթևոսյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:
Կրտսեր սերժանտ Սմբատ Գաբրիելյանը պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

Դիտվել է 12925անգամ
Վերջին լուրեր