13 / Հուլիս / 2021 : 13-02

Ադրբեջանցի ավագ լեյտենանտն ինքնասպանություն է գործել

Ադրբեջանցի զինվորականն ինքնասպանություն է գործել ոչ մարտական պայմաններում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։ Ադրբեջանական բանակի զինծառայող, ավագ լեյտենանտ Օրհան Ահմեդովը ինքնասպան է եղել` կրակելով իրեն ամրակցված զենքից:

«Միջադեպը տեղի է ունեցել ոչ մարտական պայմաններում: Նախնական վարկածով` ինքնասպանությունը կապ չունի զինվորական ծառայության հետ», - հայտնել են գերատեսչությունից:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում է հետաքննություն:

Դիտվել է 5997անգամ
Վերջին լուրեր