Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
13 / Հուլիս / 2021 : 17-27

«Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում» (լուսանկար)

Ինչու՞ է Հայաստանում պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Այս հարցը բարձրացրել է ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Նազարյանը:

«Էսպես տուրիզմ չեն զարգացնում։ Պարսիկները գալիս են Հայաստան 2 օրով, անվճար պատվաստվում են, անգամ հյուրանոց չեն վարձում, շուրջը աղտոտում են ու ԱՆՎՃԱՐ պատվաստվելուց հետո հեռանում։ Սա պետությու՞ն է, թե՞ բարեգործական կազմակերպություն։

Այլ պետություն կանի՞ այսպես։ Ինչու՞ է պատվաստումը անվճար օտարերկրացու համար։ Կասեք՝ պատվաստանյութի ժամկետը քիչ է։ Հետո ի՞նչ։ Օտարերկրացիներին պատվաստեք վճարովի, պարտադիր Հայաստանում մի քանի օր մնալուց հետո։ Էդ ինչու՞ ֆայմել եք օտարերկրացիների պատվաստումները կենտրոնացնել Հյուսիսայինում և բոլոր մոլերի մոտ՝ մեգա, Երևան, ռոսիա..., բայց չեք ֆայմել ստիպել նրանց օգտվել հայաստանյան հյուրանոցներից, գումար ծախսել Հայաստանում։

Երկու օրում Հայաստան մտավ, պատվաստվեց և դուրս եկավ 10000֊ից ավելի պարսիկ։ Ուղեղ ունե՞ք»,- գրել է նա:
Դիտվել է 21860անգամ
Վերջին լուրեր