15 / Հուլիս / 2021 : 12-54

Բարձրացվելու է միայն որակավորումը վերահաստատած ուսուցիչ-դատիարակների աշխատավարձը. Նիկոլ Փաշինյան

«2022թ.-ի սեպտեմբերի 1-ից հնարավորություն ենք ստեղծում, որ դաստիարակ-ուսուցիչների աշխատավարձերի որոշակի բարձրացում տեղի ունենա»։ Այս մասին այսօր՝ հուլիս 15-ին, կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Աշխատավարձի բարձրացումը տեղի է ունենալու ատեստավորումից հետո։ Այսինքն բարձրացնելու ենք միայն այն դաստիարակ-ուսուցիչների աշխատանքը, որոնք անցած կլինեն ատեստավորում։ Եթե ավել ֆինանսական միջոց ենք ծախսում, այդտեղ որակի բաղադրիչը պետք է առկա լինի։ Միայն որակավորումը հաստատած ուսուցիչ-դաստիարակների աշխատավարձերը կարող են բարձրացվել»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։


Վարչապետի պաշտոնակատարը հավելեց, որ կրթական համակարգում պարտադիր պետք է իրականացնեն աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, բայց այդ քաղաքականությունը չի կարող տեղի ունենալ առանց որակավորման բարձրացման և հաստատման։

Դիտվել է 5268անգամ
Վերջին լուրեր