Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
15 / Հուլիս / 2021 : 16-53

Երևանում 2 քաղաքացի պատշգամբից ցած են ընկել․ ՌԴ քաղաքացին մահացել է․ կա վիրավոր

Հուլիսի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմանում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է, գրում է shamshyan.com-ը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի, 46-ամյա Արամ Գ․-ն էր․ նա ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ, 18-ամյա Ռաֆայել Շ․-ն է։

Ոստիկանները նաև պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը՝ ժամը 22։00-ի սահմանում, և նշված անձինք գտնվելիս են եղել իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկում, որտեղ եղել են պատշգամբում, ու, հենվելով թիթեղյա հատվածին, այն պոկվել է, ինչի հետևանքով էլ ընկել են ցած։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Ավելին այստեղ
Դիտվել է 13873անգամ
Վերջին լուրեր