16 / Հուլիս / 2021 : 16-49

Հիշեցնեմ, որ «կիրթ» վայրենիների կողմից գնդակոծվող Երասխը Երևանից 50-60 կմ է հեռու. Արման Աբովյան

ԲՀԿ-ական Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Պարզապես հիշեցնենք «հպարտ քաղաքացիներին», որ «կիրթ» վայրենիների կողմից գնդակոծվող Երասխը գտնվում է Երևանից ընդամենը 50-60 կիլոմետր հեռավորության վրա։

Ախր ինչպես բացատրել Հայաստանի գերխաղաղասեր իշխանություններին, որ որքան փորձեն ինքնախաբեությամբ զբաղվել՝ իրենք իրենց (և մեզ) համոզելով իբր «խաղաղության դարաշրջան են բերում» հայ ժողովրդի համար՝ հրաժարվելով համարժեք պատասխան տալ քոչվոր թուրքալեզու խուժանի սադրանքներին, այդքան մեծ պատերազմի հեռանկարը դառնում է ավելի և ավելի տեսանելի։ Խելագարվել կարելի է այս համատարած աբսուրդից»:
Դիտվել է 8349անգամ
Վերջին լուրեր