17 / Հուլիս / 2021 : 15-38

Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների․ Տ․ Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, թե ոչ պաշտոնական աղբյուրներից ստացած տեղեկությունների համաձայն՝Ադրբեջանը մտադիր է նոր ռազմական բախումներ հրահրել Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին։

Տպավորություն ունեմ, որ իշխանությունը դիտմամբ երկրում վախի մթնոլորտ է ձևավորում՝ հասարակությանը պատերազմի շանտաժի ենթարկելով նախապատրաստում է նոր զիջումների։

Մի անգամ արդեն «աշխատեցված» պատճառաբանություն կա՝ տվեցինք, զիջեցինք, թե չէ Ադրբեջանը պատերազմ կսկսեր։

Մյուս կողմից, Փաշինյանը փորձում է տպավորություն ստեղծել, որ Ադրբեջանին շահավետ չէ ռեգիոնալ ապաշրջափակման այս կոնֆիգուրացիան և նա խոչընդոտում է գործընթացը։

Իսկ իրականում սրանց նպատակը մեր շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումները Հայաստանի համար շահավետ լույսի ներքո ներկայացնելն է»։
Դիտվել է 7916անգամ
Վերջին լուրեր