25 / Ապրիլ / 2020 : 11-25

Հայերիս բողոքի ձայնը՝ երկնքից.

#ArmenianGenocide1915 #NeverForget

Չնայած աշխարհում հաստատված արտակարգ դրությանը՝  հայերն իրենց բողոքի ձայնը հերթական անգամ բարձրացնելու և անմեղ նահատակների հիշատակը հարգելու այլ ելքեր գտան: Նման մի յուրահատուկ մտահղացում իրականացվեց նաև ԱՄՆ-ում: #ArmenianGenocide1915 #NeverForget հեշթեգով պահանջատիրական պաստառը ծածանվեց թուրքական հյուպատոսության անմիջապես վերևում:

Դեռևս 2001 թվականին «Little Armenia»-ում   մեկնարկել էր հայոց ցեղասպանության  ճանաչման քայլարշավը: 19 տարի անընդմեջ աշխարհի ամենամեծ գաղթօջախի հայերը փակել են Հոլիվուդի ամենամարդաշատ հատվածը՝  պահանջելով հայոց ցեղասպանության ճանաչումը և դատապարտումը: Քանի որ այս տարի համաճարակի արդյունքում չեղարկվել են բոլոր միջոցառումները՝   ցույցերը փոխարինվեց օդային ճանապարհով  հայոց ցեղասպանության փաստը չմոռանալու հորդորով:  Ամենահայաշատ Գլենդել քաղաքից ցույցի նույն ճանապարհով ցեղասպանության ճանաչման պաստառը ուղևորվել է Թուրքիայի Հյուպատոսություն: Այս նախաձեռնությունը հովանավորել է  բարերար Կարեն Վարդանյանը:

«Իմ  նախնիների հանդեպ հոգուս պարտքն էր Կալիֆորնիայի հայ համայնքի համար այս բողոքը նախաձեռնելը: Հուսամ գալիք տարի բոլորս միասին ու ավելի զորեղացած կհարգենք մեր նահատակ սրբերի հիշատակը»,- նշել էր բարերարն իր ֆեյսբուքյան էջում:

Author's cover photo
Ամսաթիվ 25 / Ապրիլ / 2020 : 11-25
Հրապարակման հեղինակ՝

Լրագրող, վերլուծաբան- 2017 թվականից աշխատում է «Ելակետ լրատվական» գործակալությունում: Ավարտել է Գիտությունների Ազգային Ակադեմիայի Միջազգային Գիտակրթական կենտրոնի լրագրության գծով մագիստրատուրան: Իր հեղինակային հոդվածներն ու հարցազրույցները տպագրվել են ՀՀ առաջատար տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներում, աշխատել է նաև որպես հեռուստալրագրող, տարբեր բնույթի հաղորդաշարերի գլխավոր խմբագիր: Մասնագիտանալով հասարակության հետ կապերի ոլորտում՝ երկար տարիներ աշխատել է նաև որպես հանրային կապերի մասնագետ:

Դիտվել է 23068անգամ
Վերջին լուրեր