Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
19 / Հուլիս / 2021 : 16-27

Ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն այսուհետ հնարավոր կլինի ստանալ նաև անկանխիկ

2021 թվականի հուլիսի 1-ից ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված քաղաքացիները հնարավորություն ունեն ընտանեկան և սոցիալական նպաստը, ինչպես նաև հրատապ օգնությունն ստանալ ինչպես կանխիկ, այնպես էլ անկանխիկ եղանակով՝ իրենց ցանկությամբ։ Yelaket.am-ը տեղեկանում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նպաստը կամ հրատապ օգնությունն անկանխիկ եղանակով ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրն սպասարկող տարածքային կենտրոն, ներկայացնի գրավոր դիմում՝ ընտրելով Ծառայության հետ պայմանագիր կնքած բանկը: Քաղաքացու կողմից ներկայացված դիմումը պետք է ստորագրված լինի ընտանիքի բոլոր չափահաս անդամների կողմից, իսկ հաշիվը բացվի դիմողի անունով:

Ի դեպ, քաղաքացին իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմելու տարածքային կենտրոն` նպաստը կամ հրատապ օգնությունն ստանալու եղանակը կամ բանկը փոխելու համար:
Դիտվել է 13629անգամ
Վերջին լուրեր