20 / Հուլիս / 2021 : 19-38

«Արվեստն է ինձ օգնում մարդ մնալ` չչարանալ, չնախանձել, չնեղանալ»․ Սարգիս Գրիգորյան (լուսանկար)

Դերասան, հանդիսավար Սարգիս Գրիգորյանը, ով ընտանիքի հետ այժմ բնակվում է ԱՄՆ-ում է, նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում դերասանին շրջապատում են յուղաներկերն ու մոլբերտը, իսկ նա մատիտը ձեռքին նկարում է։ Հրապարակմանը կից Սարգիս Գրիգորյանը գրել է․


«Ստեղծագործելուց հաճելի բան չկա:Արվեստն է ու էլի նորին մեծություն արվեստն է ինձ օգնում մարդ մնալ` չչարանալ, չնախանձել, չնեղանալ, իսկ ամենակարևորը ներել ու շնորհակալ լինել:

Չնայած ասեմ, որ շատ դժվար է»:
Դիտվել է 5067անգամ
Վերջին լուրեր