ՖԻՖԱ-ն 150 միլիոն դոլար օգնություն կտրամադրի ֆեդերացիաներին

Ֆուտբոլի միջազգային կազմակերպությունը՝ ՖԻՖԱ-ն, կորոնավիրուսի համավարակի պատճառով առաջացած ֆինանսական դժվարությունները հաղթահարելու նպատակով ֆինանսական աջակցություն կտրամադրի երկրների ֆեդերացիաներին: Այս մասին գրում է ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՖԻՖԱ-ն իրեն անդամակցող բոլոր ֆեդերացիաներին միասին կտրամադրի 150 միլիոն դոլար։ ՖԻՖԱ-ի անդամ հանդիսացող 211 երկրների ֆուտբոլի ֆեդերացիաներից յուրաքանչյուրը կազմակերպությունից կստանա շուրջ կես միլիոն դոլարի աջակցություն:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով աշխարհի գրեթե բոլոր երկրներում դադարեցված են ֆուտբոլային պրոֆեսիոնալ և սիրողական առաջնությունները: