21 / Հուլիս / 2021 : 13-33

14 ժամ ջուր չի լինի հետևյալ հասցեներում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 22-ին ժամը 10.00-24.00 կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի՝ հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

Դավիթ Անհաղթի 6-10 համարներ իրենց կոտորակներով, Կ.Ուլնեցու 1-60 համարներ իրենց կոտորակներով, Հյուսիսային ճառագայթ, «Հաղթանակի» զբոսայգի, Բաբայան, Վարշավյան, Ա.Տիգրանյան փողոցներ, Ռուբինյանց-Կ.Ուլնեցի մայրուղի, Դ.Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Միասնիկյան պողոտա 2-42 զույգ և 3-61 կենտ համարներ:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Դիտվել է 32317անգամ
Վերջին լուրեր