Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հուլիս / 2021 : 18-40

Բաքվի դատարանը 13 հայ գերիներին 6 տարվա ազատազրկման դատապարտեց

Բաքվի դատարանը Ադրբեջանում դիվերսանտ համարվող 13 հայ զինվորականներին դատապարտեց 6 տարվա ազատազրկման։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։ Հայ զինվորականներին խիստ ռեժիմի բանտ կուղարկեն, վեց տարին լրանալուց հետո նրանք հարկադրաբար կարտաքսվեն։

«Խիստ ռեժիմի բանտում պատիժը կրելուց հետո նրանք բոլորը հարկադրաբար կարտաքսվեն»,– նշված է հաղորդագրության մեջ։

Հայ զինվորականներին մեղադրում են «ահաբեկչական և դիվերսիոն գործողություններ կատարելու» մեջ։ Որոշումը վերաբերում է Հայկազ Հովհաննիսյանին, Վարազդատ Մանուկյանին, Դավիթ Ստեփանյանին, Լևան Թոսունյանին, Արթուր Բաղդասարյանին, Սերոբ Ավագյանին, Վարազդատ Հարությունյանին, Ժորա Մանուկյանին, Հրայր Հերաբյանին, Նարեկ Գասպարյանին, Գրիգոր Կյուրեղյանին, Աշոտ Գևորգյանին և Մարտին Աղրամանյանին։

armeniasputnik.am

ՄԻԵԴ-ն Ադրբեջանին պարտավորեցրել է գերեվարումից ազատ արձակված Արթուր Բադալյանին վճարել 30 հազար եվրո

Դիտվել է 12588անգամ
Վերջին լուրեր