Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
22 / Հուլիս / 2021 : 19-05

Ալիևը սպառնացել է Արցախում ոսկու հանքավայրերի շահագործմամբ զբաղված ընկերություններին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կոչ է արել օտարերկրյա ընկերություններին կամավոր փոխհատուցել «երկրի տնտեսությանը պատճառված վնասը»՝ կապված Արցախում ոսկու հանքավայրերի շահագործման հետ:

«Ամբողջությամբ վերլուծվել են Զանգիլանի և Քելբաջարի շրջաններում մեր ոսկու պաշարները, որոնք ապօրինի շահագործվել են օտարերկրյա ընկերությունների կողմից: Նրանք պետք է կամավոր փոխհատուցեն պատճառված վնասը: Թող վճարեն ադրբեջանական պետությանը պատճառված վնասի համար, և դրանից հետո միայն նրանք կկարողանան հանգիստ աշխատել», - ասել է Ալիևը AzTV-ին տված հարցազրույցում:

Հակառակ դեպքում, ըստ Ալևի, «այդ ընկերությունների բիզնես հեղինակությունը, որոնք այլ վայրերում գործառնություններ են իրականացնում, լրջորեն կխարխլվի»:

Դիտվել է 14166անգամ
Վերջին լուրեր