23 / Հուլիս / 2021 : 10-30

Միշտ առաջնորդվել եմ սկզբունքով, որ երբեք չի կարելի հանձնվել, պետք է հավատալ ու միշտ պայքարել. Արամ Վարդեւանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Սիրելի գործընկերներ,
Այսօր արդեն հրապարակվեց տեղեկությունը, որ վերցնելու եմ պատգամավորի մանդատը և լինելու եմ «ՀԱՅԱՍՏԱՆ» դաշինքի խմբակցությունում:
Անկեղծ՝ դժվար էր հեռանալ փաստաբանությունից։

Չնայած միայն վերջին 3 տարիներին եմ եղել փաստաբանական համայնքում, բայց աշխատել եմ մեծ նվիրումով, մեծ եռանդով ու մարդկանց օգնելու, օգտակար լինելու զգացողությունը համարել եմ բացառիկ։

Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր վստահել են լինելու իրենց պաշտպանը և ներկայացուցիչը։ Շնորհակալ եմ իմ շատ արժեքավոր գործընկեր փաստաբաններին, իրավաբաններին` իմ թիմակիցներին: Շնորհակալ եմ բոլոր արդար և իրական՝ դատավորներին, դատախազներին և քննիչներին, ինչպես նաև դատական նիստերի քարտուղարներին և օգնականներին։

Միշտ առաջնորդվել եմ սկզբունքով, որ երբեք չի կարելի հանձնվել, պետք է հավատալ ու միշտ պայքարել։ Այս երեք տարիները հենց այդ կրեդոյի իրացումն էր. առանց ընկրկելու, հուսահատվելու և անդադար աշխատելու շնորհիվ: Իսկապես այս ընթացքում՝ միասին գրանցեցինք հաջողություններ:

Վստահ եմ չնայած այս չափազանց ծանր պայմաններին ու մարտահրավերներին` անդադար աշխատանքով, նույն կրեդոյով` կրկին կունենանք հաջողություններ:

Շարժվեցինք առաջ, ամեն ինչ լավ է լինելու»։
Դիտվել է 3969անգամ
Վերջին լուրեր