24 / Հուլիս / 2021 : 17-50

Տոկիո2020․ Արթուր Դավթյանը եզրափակչի ուղեգիր է նվաճել (լուսանկարներ)

Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիական թիմից առաջինը պայքարի է դուրս եկել մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, որն այսօր մասնակցել է հենացատկ և նժույգթափեր վարժությունների որակավորման փուլին։

Yelaket am-ը տեղեկացավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։




Հենացատկում Դավթյանը փայլուն է հանդես եկել և վաստակելով 𝟭𝟰.𝟴𝟲𝟲 միավորով (առաջին ցատկ՝ 𝟭𝟰.𝟳𝟯𝟯 միավոր, երկրորդ՝ 𝟭𝟱.𝟬𝟬𝟬)՝ երկրորդ տեղով դուրս է եկել եզրափակիչ, որը կայանալու է օգոստոսի 2-ին։ Հատկանշական է, որ որակավորման փուլում առաջին տեղը զբաղեցրած Սին Ջեհուանը (Հարավային Կորեա) ևս վաստակել է 𝟭𝟰.𝟴𝟲𝟲 միավոր։

Նժույգթափերում Եվրոպայի գործող չեմպիոնը կարիերայի լավագույն արդյունքն է գրանցել՝ ստանալով 𝟭𝟰.𝟱𝟲𝟲 միավոր (Եվրոպայի առաջնությունում նա չեմպիոն էր դարձել 𝟭𝟰.𝟮𝟲𝟲 միավորով), ինչը, սակայն, չի բավարարել որակավորման փուլի արգելքը հաղթահարելու համար։
Նշենք, որ Արթուր Դավթյանի մրցելույթներին հետևել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը և ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը։

Լուսանկարները՝ Sputnik Արմենիա -ի
Դիտվել է 11733անգամ
Վերջին լուրեր