Country Flag
Facebook logo Instagram logo
am
ru en
27 / Հուլիս / 2021 : 10-17

Երբ թշնամին փորձում է «խաղաղության» պայմանագիր պարտադրել

«Ադրբեջանը հերթական անգամ սադրանքներ է հրահրում՝ կրակելով հայկական դիրքերի եւ սահմանամերձ գյուղերի, մասնավորապես՝ Արարատի, Գեղարքունիքի ուղղությամբ։ Այս հատվածները կենսական նշանակություն ունեն երկրի ռազմավարական տարածքների առումով։ Դրանք այն դիրքերն ու գյուղերն են, որոնց նկատմամբ, եթե թշնամուն հաջողվի վերահսկողություն ստանալ, ապա կվտանգվի մեր պետության եւ ազգաբնակչության անվտանգ գոյությունը։


Թեեւ գործողություններն իրականացվել են ադրբեջանական զինված ուժերի կողմից, սակայն այդ ամենը ուղղորդվում եւ խրախուսվում է Թուրքիայի կողմից։ Դրա ապացույցներից է այն, որ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները երկրի նախագահ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս սպառնալիքներ են հնչեցրել եւ շարունակում են հնչեցնել Հայաստանի եւ հայ ազգի հասցեին։

Այսպես, կիրակի օրը Թուրքիայի «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ, նախագահի տեղակալ Օմեր Չելիքը թվիթերյան միկրոբլոգում Հայաստանին մեղադրել է այն գործողություններում, որոնք իրականացնում է հենց Ադրբեջանը։

Անհիմն մեղադրանքներ հնչեցելով իբր տարածաշրջանում խաղաղությունը վտանգող «ագրեսիվ քաղաքականություն վարելու» եւ Քարվաճառի ուղղությամբ «սադրանքներ իրականացնելու» մեջ»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։
Դիտվել է 8312անգամ
Վերջին լուրեր